Երկու տարեց իսրայելցիներ վերականգնել են տեսողությունը. նրանց փոխպատվաստել են «Մոսադ»-ի նախկին ղեկավար, վերջերս մահացած Մեիր Դագանի եղջերաթաղանթները:

Կենդանության օրոք Դագանը կամավորական դոնորության քարտ է լրացրել: Նրա մահից երեք շաբաթ անց Թել Ավիվի հիվանդանոցներից մեկում եղջերաթաղանթի փոխպատվաստման վիրահատության են ենթարկվել 81-ամյա մի տղամարդ եւ 70-ամյա կին:

«Ցնցված էի, երբ իմացա, որ ինձ փոխպատվաստելու են Իսրայելի այդպիսի հերոսի եղջերաթաղանթը: Բոլորս պարտական ենք նրան, ես՝ բոլորից ավելի, քանիի որ նրա պատճառով ես կրկին կարող եմ տեսնել»,- ասել է Ավրաամ Գիանը:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, Դագանը «Մոսադ»-ը ղեկավարել է 2002-2011 թվականներին: Նրա անվան հետ են կապում արաբական աշխարհում ծայրահեղական խմբավորումների ղեկավարների ոչնչացման աղմկոտ փաստերը:

Դագանը վախճանվել է մարտի 17-ին, 71 տարեկանում: