Մեծ Բրիտանիայի բնակիչը ազգային վիճակախաղի պատմության մեջ ամենախոշոր ջեքփոթն է շահել` 35,1 մլն ֆունտ սթեռլինգ, հայտնում է Lenta-ն` վկայակոչելով The Guardian-ին:
«Այս գումարն ի վիճակի է իրապես փոխել նրա կյանքը», — ասել է վիճակախաղի կազմակերպիչների ներկայացուցիչը: Մեծ Բրիտանիայի ազգային վիճակախաղի հաղթողի անունն անհայտ է: Նշվում է, որ վեց թվից հինգը կռահած 35 մարդ 1,9 հազարական ֆունտ սթեռլինգ են ստացել: Գումարային մրցանակը խաղարկվել էր չորեքշաբթի` ապրիլի 6-ի գիշերը:



























