Բանգլադեշից ուսանող իրավաբան Նազիմուդդին Սամադը սպանվել է երկրի մայրաքաղաք Դաքքայում, երբ պատմել է իր աթեիստական հայացքների մասին:  

Խաչմերուկում երիտասարդին դաշույնով սպանել են, իսկ հետո գնդակահարել, հայտնում է ոստիկանությունը: 

28-ամյա Սամադը հանուն աշխարհիկության հանդես եկող խմբի հիմնադիրներից մեկն էր:

Առայժմ ոստիկանությունը չի հայտնել ոչ կասկածյալների անունները, ոչ էլ հանցագործության դրդապատճառները, հաղոդում է  BBC-ի ռուսական ծառայությունը: 

Հայտնի է, որ Սամադը Facebook-ի իր էջում պարբերաբար  հանդես է եկել կրոնական ծայրահեղականության դեմ:  Սոցցանցի «կրոնական հայացքներ» տողում նա նշել է. «Ես կրոն չունեմ»:

Անցյալ տարի երկրում դաշույնով սպանվել էր չորս աշխարհիկ բլոգեր, որոնցից մեկի վրա հարձակվել էին իր տանը: 

Նրանք բոլորն էլ, այսպես կոչված, «աթեիստ բլոգերների» 84 անունից բաղկացած ցուցակում էին ընդգրկված, որը կազմել էին իսլամիստական խմբավորումները 2013 թվականին: 

Պաշտոնապես Բանգլադեշը աշխարհիկ պետություն է, սակայն քննադատները նշում են, որ իշխանությունները նման հանցագործությունների կանխարգելման համար անհրաժեշտ միջոցներ ձեռք չեն առնում: