Դամասկոսի շրջակայքում, Աբու Աշ-Շամաթի շրջանում «Իսլամական պետության» գրոհայինները առեւանգել են Al Badia Cement ընկերության ավելի քան 300 աշխատակիցների:

Սիրիայի պետական ՍԱՆԱ գործակալության փոխանցմամբ, ընկերության ղեկավարությանը չի հաջողվել կապ հաստատել նրանցից որեւէ մեկի հետ:

Ջերուդի շրջանում լոկալ զինադադարի համար պատասխանատու Նամիդ Կրիժանը գործակալությանը հայտնել է, որ շրջանի բնակիչները մեքենաներ են տեսել, որոնցում եղել են ընկերության առնվազն 125 աշխատակիցներ: