Չինաստանում տարեց կինը փողոցում աղոթել է Գարենի արձանի առջեւ (League of Legends համակարգչային խաղի կերպար):
Արտասովոր աղոթքն արձանագրել է փողոցի տեսահսկման խցիկը: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Shanghaiist-ը:
Ամենայն հավանականությամբ, կինը համակարգչային հերոսին սխալմամբ է աղոթել: Կայքի փոխանցմամբ, վիճելի իրավիճակը քննարկող սոցցանցերի օգտատերերի մեծ մասը հանդես է գալիս ի պաշտպանություն ծեր կնոջ:



























