Օդանավերի սրահի նորարարական լուծումների մշակման համար տրվող Crystal Cabin մրցանակը շնորհվել է ծալվող նստատեղերի, առանձին խցիկների եւ ինքնամաքրվող զուգարանների նախագծի մշակողներին: Այս մասին գրում է Lenta-ն:
Rebel.Aero ընկերության մշակած նստատեղերի կառուցվածքը հնարավորություն է ընձեռում արագ եւ հարմար բարձրանալ տեղից՝ հարեւանին թույլ տալով անցնել, ինչպես նաեւ թռիչքի ժամանակ կանգնել՝ առանց փակելու անցուղին:
Zodiac Aerospace ընկերությունն էլ առաջարկում է օդանավի սրահը բաժանել առանձին սենյակների: Օրինակ՝ հյուրասրահում կարելի է ազատորեն քայլել եւ շփվել մյուս ուղեւորների հետ, իսկ ննջարանում կարող են տեղավորվել նրանք, ովքեր սովոր են քնել թռիչքի ընթացքում:
Boeing ընկերությունն էլ հաղթել է Greener Cabin, Health, Safety and Environment անվանակարգում՝ ներկայացնելով օդանավերի համար նախատեսված ինքնամաքրվող զուգարաններ:



























