Ալյասկայում վթարի է ենթակվել մի փոքր օդանավ, երեք մարդ է զոհվել, հայտնում է ABC հեռուստաալիքը:

Թեթեւ շարժիչով օդանավի վթարը եղել է Ալյասկայի Ադմիրալտի կղզու լեռնային տեղանքում: Օդանավը ընկել է Անգուն բնակավայրից ոչ հեռու: Օդանավում գտնվողներից երեքը զոհվել են, մեկ կին ողջ է մնացել ու հիվանդանոց տեղափոխվել:

Եղանակայրին վատ պայմանները ուղղաթիռներին խանգարում են հասնել դեպքի վայր, դրա համար էլ փրկարարները ստիպված են եղել ոտքով բարձրանալ սարեր, որտեղ ընկել էր օդանավը:

Փրկվածի վիճակի մասին մանրամասներ չեն հայտնում: Նաեւ անհայտ է, թե ով էր կառավարում օդանավը ու ինչն է դարձել վթարի պատճառ: