«Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման գրոհայինների հերթական հարձակման հետեւանքով Հալեպի Շեյպ Մակսուդ թաղամասում զոհվել է 18 խաղաղ բնակիչ: Այս մասին հայտնում է Ռուսաստանի ՊՆ կայքը:

«Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորումը չի դադարեցնում իր մարտական գործողությունները Հալեպում ու դրա արվարձաններում: Ականակոծության հետեւանքով զոհվել է 18 ու վիրավորվել 61 խաղաղ բնակիչ»,- ասվում է գերատեսչության հաղորդագրությունը: