Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն հոկտեմբերի 3-4-ին կայցելի Հայաստան: Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ` այցելության շրջանակներում կքննարկվեն երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր:

Այցելության մանրամասներն ու ծրագիրը այս փուլում չի ներկայացվել, հաղորդում են վրացական լրատվամիջոցները:

Նշենք, որ քննարկվող թեմաների շարքում կլինեն Վրաստանում հայկական դպրոցներին, հայկական եկեղեցիներին վերաբերող, ինչպես նաեւ այդ երկրում հայ համայնքի համար արդիական այլ հարցեր: