Կոլումբիայի նախագահ Ալվարո Ուրիբեն վարակվել է A/H1N1(«խոզի գրիպով»), հաղորդում է Associated Press-ը։ Կոլումբիայի սոցիալական պաշտպանության նախարար Դիեգո Պալասիոյի խոսքերի համաձայն, Կոլումբիայի նախագահը թուլություն է զգացել դեռ օգոստոսի 28-ին՝ Արգենտինայում հարավամերիկյան ազգերի արտակարգ գագաթնաժողովի ընթացքում։
Ներկայումս, Ուրիբեի վիճակը բժիշկները բավարար են գնահատում։ Կոլումբիայում գրանցվել է «խոզի գրիպի» վարակման 621 դեպք, որից 29 մահվան ելքով։




























