Մարդկությունը մշտապես աշխատում է մեր կյանքը թեթեւացնելու միջոցներ ստեղծելու համար։ Վերջերս հայտնվել է եւս մեկ զարմանալի նորամուծություն՝ Action Rocketscates էլեկտրակոշիկներ։ Սրանք աշխարհում միակ արագընթաց կոշիկներն են, որոնք հիանալի այլընտրանք են հասարակական տրանսպորտին եւ հավերժական խցանումներին, հայտնում է Innogest–ը։
Action Rocketscates կոշիկները արտաքինից շատ հասարակ տեսք ունեն. նրանք կազմված են 2 անիվներից եւ դրանց արանքում՝ պլատֆորմից։ Ամենակարեւորը կոշիկների ներսում է՝ էլեկտրաշարժիչ, մարտկոց, միկրոկոնտրոլյոր եւ հաղորդիչներ։ Այդ «միջուկի» շնորհիվ կոշիկները զգում են մարմնի անգամ նվազագույն տատանումները եւ կատարում հրահանգները։
Նման «արագընթացները» կառավարելն ավելի դժվար չէ, քան հիդրոսքութերը։ Պետք է միայն պահել հավասարակշռությունը եւ քաշը առաջ կամ հետ տանել՝ արագություն հավաքելու կամ նվազեցնելու համար։






























