Հոլիվուդցի դերասան Առնոլդ Շվարցենեգերը կուբայական սիգար է առաջարկել բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի 1.5–ամյա դստերը՝ Կայա Եվդոկիային։ Այս մասին Կլիչկոն հայտնել է Twitter–ի իր էջում։
«Այս անգամ փոքրիկը ցտեսություն ասաց կուբայական սիգարներին»,– գրել է նա։
68-ամյա Շվարցենեգերն այցելել է Ավստրիայի Գոինգ ավանում Կլիչկոյի մարզական ճամբարը, որտեղ 40-ամյա բռնցքամարտիկը պատրաստվում է մարտ–ռեւանշի բրիտանացի Թայսոն Ֆյուրիի հետ։ Մարտը կայանալու է հոկտեմբերի 29-ին Մանչեսթերում։
2015-ի նոյեմբերին Կլիչկո կրտսերը Ֆյուրիի հետ պայքարում կորցրել էր IBF, IBO, WBO եւ WBA վարկածներով աշխարհի չեմպիոնի կոչումը։





























