Գերմանական Kaffeeform ընկերությունը սուրճի ոճային սպասք է արտադրում սուրճի մրուրից։ Յուրաքանչյուր սրճարան ամեն օր հսկայական քանակով թափոններ է հավաքում, որոնց մեջ մեծ տեղ է զբաղեցնում սուրճի մրուրը։

Թափոնների խնդիրը մասամբ լուծելու համար գերմանացի դիզայներ Ջուլիան Լեհները սուրճի  մրուրից, փայտի թեփից եւ բիոպոլիմերներից սպասք ստեղծելու մեթոդ է գտել։ Այդ սպասքը չի լուծվում տաք ջրի ազդեցությունից, կարող է բազմակի օգտագործվել եւ լվացվել սպասք լվանալու մեքենայի մեջ։

Գյուտը կոմերցիոն առումով հաջողվել է. սուրճից պատրաստված սպասքն արդեն վաճառվում է Եվրոպայի 10 խանութներում, այն հասանելի է նաեւ օնլայն, փոխանցում է Kedem–ը։