Չինաստանում գտել են շան, որն ինքնուրույն գնում է խանութ։ Նա ապրում է Դացին քաղաքում, հայտնում է «Ժենմին Ժիբաո» օնլայն պարբերականը։

Նշվում է, որ շունը խանութ է գնում երշիկ գնելու։ Նա մոտենում է վաճառասեղանին՝ բերանում մեկ յուան, իսկ վաճառողը դրա դիմաց նրան երշիկ է տալիս, ինչից հետո կենդանին տուն է վերադառնում։

Խանութի տերը պատմել է, որ շունը մշտական հաճախորդ է։