Բրիտանուհի Փիփա Բրենեմը իր տան սանդուղքը ներկել է սիրելի գրքերի կազմերի նմանությամբ, հայտնում է Metro–ն։
Վերջերս Լիվերպուլի բնակիչը ամուսնու ու դստեր հետ տեղափոխվել էր իր առաջին մշտական տունը։ Նա որոշել է գումար չծախսել փայտե սանդուղքը գորգով ծածկելու համար, այլ այն վերածել «գրադարակի»։ Նրան ոգեշնչել է համացանցում տեսած լուսանկարը։
Այնուհետեւ Բրենեմն ընտրել էր 13 սիրելի գիրք։ Դրանց թվում են եղել Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինի «Մատանիների տիրակալը», Սթիվեն Քինգի «Թալիսմանը», «Ջորջ Մարտինի» «Գահերի խաղը», Լյուիս Քերոլի «Ալիսը հրաշքների աշխարհում», Էմիլի Բրոնտեի «Ամպրոպային լեռնանցք»–ը, Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին եւ ծովը»։
Գրադարակ–սանդուղքի վրա բրիտանուհին 180 ֆունտ է ծախսել եւ 35 ժամ։





























