Ադրբեջանում հեռացրել են Space հեռուստաալիքի սեւամորթ հաղորդավարին: «Աղմկահարույց» հեռացման առիթը վատ առոգանությունն է եղել։
Ի պատասխան Report-ի հարցմանը Հեռուստառադիոհեռարձակման ազգային խորհրդի բաժնի վարիչ Թավվաքյուլ Դադաշեւն ասել է, որ մի քանի օր առաջ նշանակված հեռուստահաղորդավարին հուլիս 20-ին փոխարինել է մեկ այլ հաղորդավար:
Նա նշել է, որ «Ադրբեջանի տարածքում հեռուստառադիոհեռարձակման ոլորտում պետական լեզվի օգտագործման ապահովման հատուկ կանոնների» պահանջի համաձայն՝ հեռուստահաղորդավարի կողմից անթույլատրելի է բառերի արտասանությունը փոփոխելը եւ անփույթ վերաբերմունքը գրական լեզվի նորմերի նկատմամբ: Նա ասել է նաեւ, որ Space-ի տվյալ հեռուստահաղորդավարը լեզվական թերություն է ունեցել, որը շտկելուց հետո կարող է եթեր վերադառնալ:





























