Առողջ սննդակարգի մասին համացանցում հաճախակի հրապարակումները դրական արդյունք են տալիս: Ըստ Informing-ի՝ նման եզրահանգման են եկել Բիրմինգեմի համալսարանի գիտնականները:

Հետազոտողներն ապացուցել են, որ ճիշտ սննդակարգի մասին հրապարակումները հանգեցնում են առողջ կենսակերպի հետեւողների թվի աճին: Մեխանիզմը պարզ է. օգտատերերը բաժանորդագրվում են առողջ սննդակարգ եւ սպորտ քարոզող հանրությանը, ինչից հետո նրանց ենթագիտակցությունը ձգտում է այն մոդելին, որն առաջարկում են այդ էջերը:

Փորձի ընթացքում գիտնականները կամավորերին երկու խմբի են բաժանել: Նախ առաջին խմբին սոցհարցումներ են ցուցադրել (դրանք մտացածին են եղել), որոնցում բազմաթիվ պատասխաններ հանգել են նրան, որ ճիշտ եւ բուսական սնունդը մեծ մասի նախընտրությունն է: Այդ խմբի մասնակիցները մրգերի օգտակարության մասին հոդվածներ են կարդացել, նրանց նաեւ բնական մթերքի նկարներ են ցուցադրել:

Ավելի ուշ փորձի մասնակիցներին առաջարկել ընտրել խաղող, բանջարեղեն, թխվածքաբլիթ: Դժվար չէ ենթադրել, որ այդ խմբի կամավորների մեծ մասը մրգեր եւ բանջարեղեն է ընտրել: Իսկ երկրորդ խմբում, որտեղ սոցհարցումներ չեն եղել, մեծ մասը թխվածքաբլիթ է նախընտրել: