Շվեդական կառավարությունն անհանգստացել է, որ քաղաքացիները բավականաչափ սեքսով չեն զբաղվում, եւ որոշել ազգային հետազոտություն անցկացնել՝ երկրի բնակչության սեռական ակտիվության պատկերը ստանալու համար:

Ըստ նորվեգական VG-ի՝ նման հետազոտություն անցկացվել է նաեւ 20 տարի առաջ: Այդ ժամանակ արդեն պարզվել է, որ շվեդները նախկինից ավելի քիչ են սեքսով զբաղվում: Երկրի առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ հիմա իրավիճակը վատթարացել է:

Գերատեսչությունում ենթադրում են, որ եթե սթրեսն ու առողջական այլ խնդիրներն ազդում են սեռական կյանքի վրա, ապա դա նաեւ քաղաքական խնդիր է: Հետեւաբար՝ պետության կողմից գործողությունների կարիք կա:

Շվեդներն աշխարհում հայտնի են սեռական մեծ ազատությամբ, բայց 2013 թվականին Aftonbladet-իր անցկացրած հետազոտությունը ցույց է տալիս, որ Շվեդիայում սիրո հարցում գործերն արդեն այնքան էլ լավ չեն: