Ամերիկյան Vixole ընկերության աշխատակիցները ծրագրում են Pokemon Go-ի սիրահարների համար «խելացի» մարզակոշիկներ ստեղծել:

Ըստ Life-ի՝ սմարթ-կոշիկները հնարավոր կլինի կառավարել սմարթֆոնի օգնությամբ: Դրանք բազմաթիվ ներկառուցված ցուցիչներ կունենան, այդ թվում՝ լուսավորություն, գեոտեղորոշիչ եւ այլն, որոնք խաղացողներին կօգնեն հազվագյուտ փոքեմոններ գտնել եւ հետեւել դրանց: Անջրանցիկ մարզակոշիկների մարտկոցները կբավարարեն 8-ժամյա գործածության համար:

Ներկայում գաղափարը միայն հայեցակարգի տեսքով է, բայց մոտ ապագայում արտադրողները մտադիր են Kickstarter-ում միջոցներ հավաքագրել: Նախնական տվյալներով՝ սմարթ-մարզակոշիկները կառաջարկվեն երեք գույնով, իսկ դրանց մանրածախ գինը շուրջ 200 դոլար կլինի: