«Աստվածային ձայները», որոնց ենթարկվելով լեգենդար Ժաննա դ՛Արկը պաշտպանել է Ֆրանսիայի շահերը, կարող էին էպիլեպսիայի յուրահատուկ ձեւ լինել: Այսպիսի եզրակացության են հանգել իտալացի գիտնականները:
«Եթե դեն նետենք կրոնական բոլոր ասպեկտները եւ կենտրոնանանք իրական պատճառների վրա, որոնց հետեւանքով հռչակավոր «Օռլեանի կույսը» գլխում ձայներ է լսել, որոնք հրամայել են պայքարել բրիտանացի նվաճողների դեմ, ապա կարելի է հայտնաբերել, որ այդ ամենը շատ նման է աուդիտոր բնույթի իդիոպաթիկ մասնակի էպիլեպսիայի ախտանիշներին»,- ասել են Ֆոջայի համալսարանից Ջուզեպե դ՛Օրսին եւ Բոլոնիայի համալսարանից Պաոլո Տանուպերը:
Դ՛Օրսին եւ Տանուպերը նշել են, որ էպիլեպսիայի այդ հազվադեպ ձեւը հարուցում են LGI1 գենետիկ հետեւողականության փոփոխությունները եւ ուղեկցվում ուղեղի աշխատանքի համալիր խանգարմամբ, որոնք հանգեցնում են նրան, որ հիվանդը կարող է ասես այնկողմյան աշխարհից ձայներ լսել, փախանցում է Planet Today-ը:





























