Բրիտանացի լուսանկարիչը ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի նմանությամբ ծառ է հայտնաբերել: 36-ամյա լուսանկարիչ Ջոն Ռոուլին այդ արտասովոր գտածոն հայտնաբերել է Խերեֆերդի քաղաքամերձ ճանապարհին: Ծառի պսակը  հիշեցնում է ամերիկացի միլիարդատիրոջ կիսադեմը, փոխանցում է Daily Mail-ը:

Ջոն որոշել է, որ դա Բարձրյալից ուղարկված նշան է այն մասին, որ Թրամփը կհաղթի եւ կդառնա ԱՄՆ հաջորդ նախագահը: