Անցած կիրակի՝ հուլիսի 31-ին, Գերմանիայի Մայնց քաղաքում ցանցաճոճքում զանգվածաբար պառկելու համաշխարհային ռեկորդ է սահմանվել: Կազմակերպիչների խոսքով, Ռեյնի ափին տեղի ունեցած ակցիային մասնակցել է 269 մարդ, փոխանցում է DW-ն:

Նրանք բարձրացել են ցանցաճոճքի վրա եւ այնտեղ պառկել 5 րոպե՝ երգեր երգելով: Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչը հաստատել է, որ ամեն ինչ պահանջներին համապատասխան է անցել, այսինքն՝ ռեկորդը ճանաչվել է: