Բրազիլիայում ցանցահենների OurMine խումբը ջարդել է Pokemon GO թողարկող Niantic ընկերության ղեկավար Ջոն Հանկեի Twitter-յան հաշիվը: Այդ մասին հայտնում է Cnet-ը:
Չարամիտները մի քանի թվիթ են հրապարակել, այդ թվում նաեւ` Բրազիլիայում Pokemon GO թողարկելու կոչ: «Դա իրականացվել է ի աջակցություն Բրազիլիայի: Pokemon GO-ն կթողարկվի՞ Բրազիլիայում», — ասված է OurMine-ի հաղորդագրության մեջ:
Ցանցահենների խոսքով, Հանկեն իր թվիթերի համար պարզ գաղտնաբառ է ընտրել «nopass» (գաղտնաբառ չկա): Ոչ ինքը` OurMine խմբավորումը, ոչ Twitter-ի ներկայացուցիչները չեն պարզաբանել, թե իրենց ինչպես է հաջողվել մուտք ստանալ Niantic ընկերության ղեկավարի հաշվին, հայտնում է Gazeta-ն:
Ավելի վաղ ցանցահենային OurMine խումբը կարողացել էր մուտք ստանալ Sony Worldwide Studios-ի նախագահ Շուհեյ Յոշիդայի թվիթերյան հաշվին:





























