Ամերիկյան Թեքսաս նահանգում 21 տարեկանից մեծ ուսանողներին թույլատրել են զենք կրել քոլեջների շենքերում ու կամպուսներում: Այդուհանդերձ նրանց առաջվա պես արգելվում է զենքով մտնել մարզադահլիճ ու քիմիական լաբորատորիաներ: Նման օրենքներ մյուս նահանգներում արդեն գործում են, հայտնում է BBC–ն:

Այս որոշումը թեքսասյան համալսարանական համայնքում հակասական արձագանքներ է առաջացրել՝ շատ չինովնիկներ, դասախոսներ ու ուսանողներ համարում են, որ նահանգի ուսումնական հաստատությունների գրավչությունը կարող է նկատելիորեն նվազել այս օրենքի՝ ուժի մեջ մտնելուց հետո: Նրանց կարծիքով օրենքը ընդամենը կնպաստի բռնության աճին, իսկ լսարանում զենքով ուսանողը հենց միայն իր ներկայությամբ կարող է ճնշել համակուրսեցիների ինքնաարտահայտման ազատությունը:

Բայց նոր օրենքի կողմնակիցներն էլ  համարում են, որ այն աջակցում է սահմանադրությամբ ամրագրված քաղաքացիական իրավունքներին ու վստահեցնում են, որ ուսումնական հաստատություններում զենք կրելու արգելքը դրանք ավելի խոցելի է դարձնում զինված չարագործների համար: