Նյու Յորքի իշխանությունները սեռական հանցագործներին արգելել են պոկեմոնների որսալ: Այդ մասին հայտնել է նահանգապետ Էնդրյու Կուոմոն, որի խոսքով, այդ միջոցն ուղղված է հազարավոր երեխաների եւ անչափահասների պաշտպանությանը, որոնք իրական աշխարհում պոկեմոնների են փնտրում իրենց սմարթֆոնների օգնությամբ, հայտնում է BBC-ն:
Նահանգապետի հրահանգը կվերաբերի բանտից դուրս եկած մոտավորապես հազար հանցագործի: Նրանց կարգելվի իրենց սարքերի վրա լրացված իրականությամբ խաղեր ներբեռնել եւ խաղալ դրանք:
Կուոմոյի նահանգապետը նաեւ դիմել է Pokemon Go-ն մշակած Niantic Inc ընկերությանը` խնդրելով համակարգչային ծրագիր ստեղծել, որն ավտոմատ կերպով թույլ չի տա, որ այդ հավելվածին մուտք ստանան նրանք, ովքեր մեղավոր են ճանաչվել նման հանցագործություններում:





























