Արիզոնայից ամուսնական մի զույգ ձերբակալվել է հանուն Pokemon GO խաղի երկու տարեկան որդուն առանց հսկողության թողնելու համար, հայտնում է  SkyNews-ը: 

Ոստիկանությունը երեխային հայտնաբերել է բակում: Միաժամանակ փողոցում շատ շոգ է եղել, երեխան ջուր չի ունեցել, գոռացել է եւ լաց եղել` փորձելով տուն մտնել:  Ընդ որում, ծնողները բացակայել են արդեն մեկ ու կես ժամ: Երբ ոստիկաններին հաջողվել է զանգել երեխայի հորը, նա, լսելով, որ երեխան մենակ է, հայտնել է.   «Հետո ինչ» եւ անջատել է հեռախոսը: Անփույթ ծնողները տուն են եկել միայն հեռախոսազանգից հետո` փորձելով հավատացնել, թե կարճ ժամանակով գնացել էին մեքենայի մեջ բենզին լցնելու:  Սակայն հետագայում խոստովանել են, որ տարվել էին պոկեմոնների որսով: Երկուսն էլ ձերբակալվել են, նրանց մեղադրանք է ներկայացվել երեխային առանց հսկողության թողնելու համար: