Իտալիայի Ռեջո Էմիլիա քաղաքում երկու լրագրող՝ Պյեր Ջորջո Պատերլինին ու Մարկո Սոտջուն դարձել են  առաջին նույնասեռականները, որոնց ամուսնությունը պաշտոնապես գրանցվել է երկրում, հայտնում է RaiNews24 հեռուստաալիքը:

«Մենք Իտալիայում նույնասեռականների առաջին ընտանիքն ենք, որը գրանցել է ամուսնությունը»,- ասել են նորապսակները: Ճշգրտում են, որ պսակադրության արարողությանը ներկա էին  քաղաքապետ Լուկա Վեկկին ու երկու ականատեսներ: