Նեանդերթալացիները ոչնչացել են նաեւ այն պատճառով, որ չեն կարողացել ծխել: Այսպիսի եզրակացության են հանգել  Փենսիլվանիայի համալսարանին (ԱՄՆ) կից Առողջության ազգային ինստիտուտի մարդաբանները, որոնք վերլուծել են  հնագույն մարդկանց եւ նեանդերթալացիների մնացուկներից ստացված ԴՆԹ-ի տարբերությունները, փոխանցում է Planet Today-ը:

Օրգանիզմի վրա ազդեցության տեսակետից ծխելը նման է խարույկի ծուխը շնչելուն, իսկ դրանով արդեն նեանդերթալացիները, ինչպես նաեւ հնագույն Homo sapiens-ները մշտապես են զբաղվել իրենց կենսակերպի շնորհիվ: Եվ եթե ժամանակակից մարդկանց նախահայրերը կարողացել են հարմարվել թույների վնասակար ազդեցությանը, որոնք արտազատվել են խարույկի վրա սնունդ պատրաստելիս, ապա նեանդերթալացիները օժտված չէին համապատասխան էվոլյուցիոն մեխանիզմով, որի հետեւանքով տառապում էին ուղեկցող բազմաթիվ հիվանդություններով:

Գիտնականները գենետիկ տարբերությունները հայտնաբերելու համար կիրառել են մի շարք ինովացիոն մեթոդներ, որոնց շնորհիվ Homo sapiens գենոմի մեջ բացահայտել են մի կարեւոր փոփոխություն, որին ենք պարտական դիոօքսիններ եւ պոլիցիկլիկային բուրավետ ածխաջարածիններ պարունակող  այրման արգասիքները համեմատաբար առանց վնասի շնչելու ընդունակությամբ:

Իսկ ահա նեանդերթալացիների բախտը չի բերել: Այդ փոփոխության բացակայության պատճառով խարույկի ծուխը, որը նրանք շնչել են, լրջորեն թուլացրել է նրանց օրգանիզմը՝ մասնավորապես առաջացնելով կանանց վերատադրողականության նվազում, ուռուցքային հիվանդություններ երեխաների եւ դեռահասների մոտ: