Ռուսաստանցի գիտնականները հետաքրքիր փորձ են անցկացրել եւ պարզել, թե շաբաթվա հատկապես որ օրերին են ծնվում հանճարները: Պարզվում է՝ այդ օրերն են երեքշաբթին, չորեքշաբթին եւ շաբաթը: Վիճակագրության համաձայն՝ շաբաթվա հենց այս երեք օրերին են ավելի շատ տաղանդավոր երեխաներ ծնվում:
Ըստ Ftimes-ի՝ այս վիճակագրությունը կազմելու համար գիտնականներն ուսումնասիրել են շուրջ 750 հայտնի եւ տաղանդավոր մարդկանց՝ գրականագետների, կոմպոզիտորների, գիտնականների կենսագրությունները:
Պարզվել է, որ ապագա տաղանդներն ավելի հաճախ ծնվում են երեքշաբթի, չորեքշաբթի եւ շաբաթ: Ընդ որում, երեխայի խելքի վրա ազդում է նաեւ օրվա ժամանակը. տաղանդավոր փոքրիկները ծնվում են երեքշաբթի երեկոյան եւ չորեքշաբթի ու շաբաթ առավոտյան: Գիտնականները վստահ են, որ այս վիճակագրության վրա ազդում է արեգակի ակտիվությունը, որն էլ բարձրացնում է ապագա հանճարների IQ-ի մակարդակը:





























