Լիսաբոնի համալսարանի գիտնականները ուսումնասիրել են այն խորքային պատճառները, թե ինչու են մարդիկ բամբասում: Էվոլյուցիոն տեսանկյունից համարվում է, որ դա սոցիալական հաղորդակցության ձեւերից մեկն է, որն օգնում է մարդկանց մեծ խմբերի միջեւ կապեր հաստատելուն, սակայն բացահայտվել են այդ երեւույթի նաեւ այլ պատճառներ, փոխանցում է Planet Today-ը:
Ինչպես ցանկացած կախվածություն, սա մարդկանց շեղում է ինքնադիտողություն անելուց, սեփական թերությունների, սխալների, անկատար ցանկությունների, բաց թողած հնարավորությունների, երազանքների եւ այլնի մասին մտքերից:
Գիտնականների կարծիքով՝ բամբասանքը նաեւ պաշտպանական մեխանիզմ է, որը մարդուն թույլ է տալիս իրեն լավ զգալ՝ ստանալով այն բանի «ապացույցը», որ մեկ այլ մարդ ինչ-որ բանով իրեն զգալիորեն զիջում է, թերություններ ունի, սխալներ է թույլ տալիս, տհաճ քայլեր է կատարում: Այդ զգացումը ստեղծում է սեփական թերությունների եւ անվստահության ժամանակավոր եւ մասնակի ամնեզիա:
Սեփական անտանելիությունից գլուխ հանելու փոխարեն մարդն էլ ավելի տգեղ պատկերներ է ստեղծում այլոց շուրջ, որպեսզի իրեն ավելի լավ զգա: Սոցիալականացման միջոց լինելով՝ բամբասանքը հարաբերություններ ստեղծելու կոնկրետ գործիք է, եւ ոչ միայն ձեւական երկխոսություն ստեղծելու համար, բացի այդ՝ բամբասանքը սովորական առօրյային ավելացնում է բազմաթիվ համեմունքներ:





























