Իռլանդական Գորի քաղաքի հանգիստ եւ չափավոր կյանքը խախտվել է անցած հանգստյան օրերին փողոցում ՉԹՕ-ի հայտնվելուց հետո: Irish Mirror-ը գրում է, որ քաղաքի բնակիչները շփոթվել են` տեսնելով, թե ինչպես է փողոցով, առանց շտապելու, թռչող ափսե ընթանում:
Տեղի ոստիկանությունը չի կարողացել ուշադրություն չդարձնել դրան, աներեւակայելի արագությամբ հետապնդման ընթացքում նրանք կանգնեցրել են «ՉԹՕ»-ն: Պարզվել է, որ դրա ղեկին տեղացի նկարիչ Ալի Քեմալն է: Երբ իրավապահները հավաստիացել են, որ տեղաշարժման միջոցը վտանգ չի ներկայացնում, բաց են թողել այն:
Պարզվել է, որ Ալին ՉԹՕ-ն ստեղծել է Third Space Pop Up Art Show անվանումով շոուի համար, որն ընթացել է կենտրոնական քաղաքային այգում:





























