Ռուս եւ կանադացի քիմիկոսները պարզել են, որ 1960 թվականին Յակուտիայի ածխահանքերում հայտնաբերված ժեմչուժնիկովիտը եւ ստեպանովիտը եզակի հատկություններով սիթետիկ «մետաղա-օրգանական հենքի» (ՄՕՀ), ծակոտկեն պոլիմերների բնական զուգահեռներն են, նշված է Science Advances ամսագրում հրապարակված հոդվածում:
«Այս հայտնագործությունը լիովին շրջում է մեր պատկերացումներն այն մասին, որ քիմիայում հայտնի այդ նյութերը մարդու կողմից ստեղծված «մաքուր» սինթետիկա են: Այս բացահայտումը վկայում է, որ բնության մեջ կարող են գոյություն ունենալ ՄՕՀ ավելի խոշոր պաշարներ: Եթե ժեմչուժնիկովիտը հայտնաբերողները կարողանային նաեւ նրա կառուցվածքը որոշել, ապա գիտությունը 30 տարով առաջ կցատկեր»,- հայտարարել է Մաքգիլի համալսարանի (Կանադա) գիտնական Թոմիսլավ Ֆրիշչիսը:
Դրանք իրենցից բարակ կիսաթափանցիկ երակաճյուղ են ներկայացնում կամ կանաչ «ապակու» բյուրեղիկներ, որոնք հայտնաբերվել են ածխի եւ այլ լեռնապարների մնացորդների շերտերում, որոնք ներծծված են քացախաթթվով, ինչը ծայրահեղ հազվադեպ է հանդիպում եւ կարելի է հանդիպել միայն հավերժական սառածության պայմաններում:
Գիտնականների կարծիքով՝ Յակուտիայի այս «սինթետիկ» հանքանյութի շերտերը եզակի են. Երկրի վրա այլ տեղ, որտեղ հավերժական սառածության պայմաններում կարող է մեծ քանակությամբ քացախաթթու լինել՝ չկա: Այդուհանդերձ, կանադացի գիտնականները պլանավորում են շարունակել ՄՕՀ բնական տարբերակների որոնումները՝ փորձելով գտնել քիմիկոսների ստեղծած ավելի հետաքրքիր միացություններ, քան նրանք, ինչը բնությունն է ստեղծել:
Սիբիրյան ածխի մեջ գտել են Երկրի վրա ոչ մի այլ տեղ գոյություն չունեցող նյութեր

Հասանելի է
русскийԹեմա



























