Վլադիմիրի շրջանի Կիրժաչ քաղաքում կառուցված 555 երկարության փայտյա կամուրջը դարձել է Ռուսաստանում հետիոտնի համար նախատեսված ամենաերկար փայտյա կամուրջը: Համապատասխան փաստաթուղթը կամուրջի շինարարներին են հանձնել Ռուսաստանի ռեկորդների գրքի ներկայացուցիչները, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Կամուրջի շինարարությունը սկսվել է 2016-ի մայիսին, նախագծի շինարարության վրա մոտ 1 մլն ռուբլի է ծախսվել: Կամուրջը կոչել են «Տիպոգրաֆիական»:

«Տիպոգրաֆիական» կամուրջը դարձել է արդեն երկրորդ ռեկորդակիր կամուրջը Վլադիմիրի շրջանում՝ 2013-ին ժողովրդական քվեարկության արդյունքներով Ռուսաստանի ամենագեղեցիկ կամուրջն էր ճանաչվել Մուրոմայում Օկայի վրայով անցնող կամուրջը: