Ամերիկյան Wal-Mart Stores Inc խանութների ցանցը մտադիր է 3 մլրդ դոլարով գնել Jet.com-ը մի գործարքի շրջանակում, որը ցանցին հնարավորություն կընձեռի մրցակցել Amazon-ի եւ առեւտրային այլ առցանց հարթակների հետ: Այս մասին գրում է Reuters-ը:
Ըստ Ռոսբալտի՝ Jet.com-ն անցյալ տարվա հուլիսին գործարկել է Մարկ Լորը: Նախապես հարթակի նպատակն էր հսկայական զեղչեր եւ ցածր գներ առաջարկել առանձին ապրանքների համար՝ հիմնված որոշակի հաշվարկների վրա: Ուշադրություն էր դարձվում, օրինակ, զամբյուղ գնորդի ավելացրած ապրանքների թվին: Սակայն 3 ամիս անց Jet.com-ը փոխեց ռազմավարությունը եւ վերացրեց բաժանորդագրության մոդելը:
«Մենք գները նվազեցնելու, տեսականին ընդլայնելու եւ գնումների ամենաարագ ու դյուրին միջոց առաջարկելու ուղիներ ենք փնտրում, քանի որ մեր հաճախորդները դա են ուզում»,- պարզաբանել է Wal-Mart-ի տնօրեն Դագ ՄաքՄիլանը:





























