Գիտնականները պարզել են, թե որ երկրի կլիման է առավել բարենպաստ կյանքի համար, հայտնում է Telegraf–ը։
Պարզվել է, որ Կոստա Ռիկայում գրեթե բոլորն են ուզում ապրել։ Բազմամյա ուսումնասիրություններով գիտնականները փորձել են պարզել, թե բնակլիմայական պայմանները կարող են արդյոք ազդել մարդու ինքնազգացողության եւ տրամադրության վրա։
Երկարատեւ հարցումներից հետո, որոնց մասնակցել է 14 000 մարդ, գիտաշխատողները գտել են այդ հարցի պատասխանը։ Հարցվածներին ուղղված հարցերից մեկը հետեւյալն է եղել. «Ո՞ր երկիր եք պատրաստ տեղափոխվել եւ ինչն եք այնտեղ գրավիչ համարում»։ Չնայած շոգ եղանակային պայմաններին՝ Հունաստանն ու Կիպրոսը հայտնվել են առաջատար եռյակում։ Արեւոտ կլիման երկիրը գրավիչ է դարձնում շատ մարդկանց համար։ Կոստա Ռիկան, որտեղ տարվա 300 օրը արեւ է շողում, հայտնվել է առաջին հորիզոնականում։ Այստեղ ձմեռը շատ մեղմ է լինում։ Երկրորդ տեղում է Հունաստանը, իսկ երրորդում՝ Կիպրոսը։
Այնուհետեւ գալիս են Մալթան, Իսպանիան, Պորտուգալիան եւ Մեքսիկան։





























