Երկրի վրա առաջին բույսերն աճել են արմատներով վեր: Չինացի կենսաբանները պնդում են, որ մոլորակի վրա հայտնված ամենառաջին բույսերի արմատները վերեւ են աճել: Հենց այս յուրահատկությունն է օգնել հողը պատրաստել ապագա տեսակների համար: Այս մասին գրում է Innov-ը:

Իրենց հաշվետվության մեջ մասնագետները նշում են, որ Չինաստանի հարավ-արեւելքում կատարված պեղումներն իրենց ստիպել են վերանայել ֆլորայի մասին նախապես ունեցած պատկերացումները: Մասնավորապես նրանք հայտնաբերել են Երկրի վրա շուրջ 400 միլիոն տարի առաջ գոյություն ունեցած բույսերի արմատների հետքեր:

Չինացի մասնագետները կարծում են, որ ամենայն հավանականությամբ պատճառը Երկրի այս հատվածի բնական պայմաններն են: Այս տարածաշրջանի տարածքը մշտապես ջրով է ծածկվել, եւ արմատները երկար չեն  պահպանվել ու մեռուկացել են: Դրանից խուսափելու համար բույսերը սկսել են արմատներով վեր աճել՝ իրենց համար բարենպաստ պայմաններ ստեղծելով եւ հողն ավելի որակյալ դարձնելով ֆլորայի հետագա տեսակների համար: