Գերմանական Շթայնաու ան դեր Շթրասե քաղաքում որոշել են «պատերազմ» հայտարարել պոկեմոնների որսորդներին:
Քաղաքն ունի ընդամենը 10 հազար բնակիչ, որոնց թվում բավական մեծ է Pokemon GО-ից դժգոհողների թիվը: Շթայնաու ան դեր Շթրասեի քաղաքապետ Յորգ Ուֆֆելնը ի գիտություն է ընդունել պոկեմոնների որսորդների աղմկոտ բազմության վերաբերյալ նրանց բողոքները, որոնք գիշերային ժամերին հավաքվում են փողոցներում եւ հրապարակներում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Քաղաքապետը որոշել է արմատական քայլերի դիմել եւ պաշտոնական ուղերձ հղել Nintendo՝ քաղաքի փողոցներից բոլոր մոդուլները վերացնելու խնդրանքով, որոնք գրավում են գրպանային հրեշներին: Նրա կարծիքով՝ դա թույլ կտա խուսափել պոկեմոնների որսորդների կուտակումներից:





























