Լոս Անջելեսում Թինա անունով ալիգատորը 18-ամյա սպասումից հետո տուն կունենա՝ բնակություն կհաստատի տեղի կենդանաբանական այգում: Այնտեղ նրան կընկերակցի Ռեջի անունով ալիգատորը: Այս մասին գրում է Associated Press-ը:
Ըստ Gazeta-ի՝ Թինան կենդանիների պաշտպանության ընկերակցության հոգածության ներքո է հայտնվել 1998 թվականին, սակայն նրա համար նոր տուն գտնել երկար ժամանակ չէր հաջողվում:
Հատկանշական է, որ 100 կիլոգրամանոց ալիգատորի կյանքի միջին տեւողությունը 28 տարի է:





























