Ամերիկյան Unbound ընկերությունը ներքնազգեստ է մշակել, որը հաճախ լվանալու կարիք չկա: Նախագիծը հրապարակվել է Indiegogo հարթակում:
Նախագծի հեղինակների խոսքով՝ մարզաշապիկները, անդրավարտիքներն ու գուլպաները կարելի է հագնել մի քանի շաբաթ, նույնիսկ ամիսներ շարունակ: Դրանք մերինոսի բրդից են, արագորեն կլանում են խոնավությունն ու վերացնում հոտը:
Բացի այդ, ըստ Lenta-ի, այս հագուստով կարելի է նաեւ սպորտով զբաղվել: Միայն մեկ կարեւոր պայման կա. այն հագնողը պետք է կանոնավորապես լոգանք ընդունի:
Ներկայացված ապրանքների գինը տատանվում է 30-80 դոլարի սահմաններում:





























