Կնոջ ինտելեկտի մակարդակն ազդում է տղամարդու առողջության վրա: RuNews24-ի փոխանցմամբ՝ նման եզրահանգում են արել բրիտանացի գիտնականները:

Մասնագետները հետեւել են երկվորյակ եղբայրների ընտանիքների, որոնք ամուսնացել են բարձր ինտելեկտով կանանց հետ: Հետազոտության ընթացքում պարզվել է, որ երկար ապրելու նրանց հնարավորությունները մեծացել են՝ առանց այնպիսի հիվանդությունների, ինչպիսիք են, օրինակ, տկարամտությունը կամ Ալցհեյմերի հիվանդությունը:

Ըստ գիտնականների՝ այն ընտանիքները, որտեղ օջախի պահապաններն ինտելեկտի բարձր մակարդակ ունեն, ավելի շատ ժամանակ են ծախսում մտածողությունը զարգացնող խաղերի համար, ինչն իր հերթին թույլ չի տալիս ուղեղին «չորանալ» եւ երկարացնում է կյանքը: