Իտալիայի իշխանությունները որոշել են ցրել Սիցիլիայի  Կորլեոնե քաղաքի վարչակազմը մաֆիայի հետ քաղաքի ղեկավարության ունեցած կապերի կասկածանքով: Այժմ քաղաքն անմիջականորեն ղեկավարում է Իտալիայի ՆԳՆ-ն, հայտնում է BBC-ն:

Սա առաջին դեպքն է, երբ Հռոմը ցրում է Կորլեոնեի քաղաքային կառավարությունը:

Կորլեոնեն առաջին հերթին հայտնի է որպես Վիտո Կորլեոնեի ծննդավայր, որը Մարիո Պյուզոյի «Կնքահայրը» վեպի եւ Ֆրենսիս Ֆորդ Քոփոլայի համանուն ֆիլմի հորինված կերպարն է: Կորլեոնեում են ծնվել սիցիլական մաֆիայի իրական պարագլուխներ Սալվատորե Ռինան եւ Բերնարդո Պրովենցանոն: