Հնդիկ կրիկետիստ Ռավինդրա Ջադեդային տուգանել են սաֆարի պարկում առյուծի հետ սելֆի անելու համար: Լուսանկարը նա Instagram-ում հրապարակել էր մեկ շաբաթ առաջ:

Հաղորդվում է, որ Ջադեդան սաֆարի պարկում այցելության կանոնների կոպիտ խախտում է թույլ տվել: Այցելուներին արգելվում է լքել մեքենան, քանի որ նրանք տեղաշարժվում են տարածքով, որտեղ անարգել շրջում են վայրի կենդանիները:

Լուսանկարին կից մարզիկը գրել էր. «Եղի՛ր համարձակ, եղի՛ր ուժեղ» եւ հրապարակել այն  #idontcare (ինձ համար միեւնույնն է) հեշթեգով:

Սաֆարի պարկի ղեկավարությունը չի կարաողացել կապվել մարզիկի հետ, այդ պատճառով մոտ 300 դոլար տուգանքը վճարել է նրա խորթ հայրը, որը նաեւ Ջադեդայի անունից գրավոր բացատրություն է տվել: