Կանադական Ալբերտայի նահանգի բնակչուհի Բարբարա Լին Շեյֆերը դատի է տվել Niantic ընկերությանը, որը մշակել է Pokemon Go-ն, որովհետեւ, նրա խոսքով, ժողովրդականություն վայելող հավելվածի երկրպագուները միջամտում են անձնական կյանքին: Այդ մասին հայտնում է Associated Press-ը:
Կանադուհու խոսքով, Pokemon Go խաղացողները բազմիցս փորձել են անցնել իր տան ցանկապատի վրայով: Նա նաեւ պնդում է, որ պոկեմոնների որսորդները օրվա ցանկացած ժամի նստում են իր տան դիմաց: Կանադայի բնակչուհին արդեն ընկերությանը խնդրանք է ուղարկել, որպեսզի իր տան տարածքը հեռացնեն խաղից: «Մենք այստեղ ենք եկել լռության մեջ ապրելու համար, ոչ թե նրա, որ մարդիկ անցնեն իմ ցանկապատի վրայով: Մենք ամենից քիչ ցանկություն ունենք, որ անծանոթները նայեն մեր պատուհաններից ներս: Շաբաթ օրը ինչ-որ մեկը նույնիսկ մեր տան հետնաբակում անօդաչու սարք էր բաց թողել խաղը խաղալու համար», — հայտնել է Լին Շեյֆերը:





























