Որքան մարդիկ այլասեր են, այնքան շատ են նրանք սեռական զուգընկերներ ունենում եւ հաճախ են սեքսով զբաղվում, հայտնում է Planet-Today-ը:
Հետազոտության հեղինակ բժիշկ Փեթ Բարքլին նշել է, որ ալտրուիզմը կարող է արեւմտյան երկրներում մասայականացման հարցում իրական հաջողության բերել, քանի որ ալտրուիստներն ավելի շատ են սեռական զուընկերներ ունենում, քան ոչ ալտրուսիտները:
Հետազոտության ժամանակ մարդկանց հարցրել են նրանց այլասիրական հակումների եւ սեռական փորձի մասին: Երկրորդ փորձի նպատակն է եղել պարզել, թե իրականում մարդիկ նույնքան այլասեր են, որքան իրենք պնդում են: Հետազոտությունը ցույց է տվել, որ որքան մարդիկ ավելի այլասեր են, այնքան հաճախ են սեքսով զբաղվում: Առավել այլասեր տղամարդիկ նույնպես նշել են, որ մեծաթիվ զուգընկերներ են ունեցել:





























