Կոլումբիացի դիզայներներ Ադրիան Պերեսը եւ Մաուրիսիո Կարվախալը սրճեփ են ստեղծել, որը սրճի նստվածքն օգտագործում է որպես սունկ աճեցնելու պարարտանյութ:

Սարքի վերեւի հատվածում է գտնվում հենց սրճեփը, որը ըմպելիքը պատրաստում է ֆրենչ-մամլիչ համակարգի միջոցով, իսկ ստորին հատվածը սնկերի յուրատեսակ ֆերմա է: Սուրճը եփելուց հետո նսվածքը հայտնվում է ստորին բաժանմունքում, որտեղ են գտնվում սնկամարմինները, եւ ահա մի փոքր ոռոգումից հետո հատուկ հատվածում սկսում են սնկեր աճել:

Հեղինակները պնդում են, որ մթի եւ խոնավության օպտիմալ համադրումը ստեղծում է սնկերի աճման համար բոլոր անհրաժեշտ պայմանները: Ըստ Kedem-ի՝ սարքն այժմ դեռեւս նախատիպի փուլում է.