Վաշինգթոնյան համալսարանի սոցիոլոգները պարզել են, թե որ ամիսներին են ամենաշատ ամուսնալուծությունները բաժին ընկնում, հայտնում է Informing–ը:

Եվ այսպես, պարզվում է, որ ամուսնալուծությունների ամենամեծ քանակությունը բաժին է ընկնում մարտին ու օգոստոսին: Ըստ վիճակագրական տվյալների, Վաշինգթոնում մարդիկ ամենից հաճախ դիմում են ապահարզանի՝ ամառային ու ձմեռային արձակուրդներից հետո:

Սոցիոլոգիայի դոցենտ Ջուլիա Բրայնսը պարզաբանել է, որ ամառային ու ձմեռային արձակուրդների ժամանակաշրջանը յուրատեսակ տաբու է համարվում ամուսնալուծությունների համար, քանի որ ընտանիքները համարում են, որ տոներին իրենք իրենց հարաբերությունները փրկելու հնարավորություն ունեն:

Օգոստոսին զույգերը բաժանվում են, որպեսզի սեպտեմբերից ավելի շատ ժամանակ ունենան ուսումնական տարվա սկիզբը երեխաների հետ անցկացնելու համար:

Միաժամանակ գիտնականները նկատել են, որ գարնանը մեծ քանակության ինքնասպանություններ են կատարվում, ինչը կարող է պայմանավորված լինել լուսային օրվա երկարելով ու ակտիվության բարձրացումով: Ամենայն հավանականությամբ այդ նույն գործոններն են ազդում նաեւ ամուսնալուծության մասին որոշման կայացման վրա: