Հարավկորեական Samsung կորպորացիան պատենտավորման նոր հայտ է ներկայացրել, որից կարելի է դատել, որ ընկերության մասնագետները «խելացի մատանի» են մշակում: Այս մասին գրում է Planet Today-ը:
Փաստաթղթերում առկա տեղեկություններից դատելով՝ խելացի մատանին հատուկ ստեղներ կունենա՝ ձայնի բարձրությունը կարգավորելու համար, ինչպես նաեւ կոճակներ, որպեսզի օգտատերը կարողանա ընդունել կամ չընդունել զանգը:
Սարքը նաեւ զարկերակի հաճախականությունը չափելու ցուցիչ, օգտակար այլ գործառույթներ կունենա: Պատենտավորման հայտում նկարագրվում է միայն գաջեթի դիզայնը:





























