Ամերիկացի գյուտարար Ռեյմոնդ Քուրցվեյլը կանխատեսում է, որ մարդ արարածն արդեն 25 տարի անց ռոբոտի կվերածվի, փոխանցում է Discover24-ը:

Նրա հաշվարկով՝ 2040 թվականին ուղեղի համար ծրագրային ապահովման հայտնագործումը լայն կիրառություն կստանա, ինչպես մարդու օրգանիզմում կրիչներ տեղադրելը: Տեսողության բարելավման  համար աչքերի մեջ տեսախցիկներ կտեղադրեն: Դա հնարավորություն կտա ակնթարթորեն տեսագրել բոլոր իրադարձությունները, առանց լրացուցիչ տեխնիկական սարքերի: Ուղեղը տեղեկության օպերատիվ որոնման այնպիսի հնարավորություններ կստանա, ինչպիսին այսօր չունի անգամ Google-ը, պնդում է նա:

Այս կանխատեսումը ընթացիկ գիտական մշակումների եւ տեխնիկական լուծումների ուսումնասիրության հիման վրա կատարած վերլուծության արդյունք է: