Սոցցանցերի օգտատերերը համացանցում տեղադրել են Անթալիայի առեւտրաարդյունաբերական պալատի մոտ հնչած պայթյունի առաջին տեսագրությունները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Քաղաքապետ Մենդերես Թյուրելի խոսքով՝ պայթյունից տուժել է մոտ 10 մարդ։ Նա նաեւ նշել է, որ դեռեւս վաղ է խոսել ահաբեկչության մասին։

Պայթյունը հնչել է ամայի կայանատեղիում։ Պայթյունը ոչնչացրել է մեքենաներից մեկը, եւս մի քանի մեքենա լրջորեն վնասվել են։

Լրատվամիջոցները հայտնում են, որ երեքշաբթի պալատում միջոցառում էր պլանավորված, որում պետք է մասնակցեր նաեւ քաղաքապետը։