Հոկտեմբերի 27-ին, ժամը 21.30-ին, 62-ամյա Սերժիկ Վերանյանի վարած «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Գ. Զոհրապի փողոցի թիվ 107 տան մոտ բախվել է մայթեզրին կայանված «Կիա» մակնիշի ավտոմեքենայի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատահարի հետեւանքով Սերժիկ Վերանյանը տեղում մահացել:

Քննությունը վարում է Երեւան քաղաքի քննչական վարչությունը: